Ընկնելուց հետո միայն գոռացելա.  «Մամ, օգնի». մանրամասներ  

Ընկնելուց հետո միայն գոռացելա.  «Մամ, օգնի». մանրամասներ  

Ջրառում խեղդված 9-ամյա Նարեկի մայրը՝ Քրիստինեն պատմում էր, որ իր տղան շատ խելոք էր, սովորում էր 4-րդ դասարանում: Շենքի բակից այլ տեղ չէր գնում, 4 երեխաներ ունի, սակայն Նարեկին ամենաշատն էր  սիրում։ «1000 դրամ փող ուզեց, տվեցի: Ընկերն  ասավ՝  գնում ենք քեֆ անելու: Նարեկիս ասեցի՝ ոչ մի տեղ չգնաս, գնա տուն, սպասի, ես փարոսը կստանամ, առեւտուր կանեմ, տուն կգամ: Եկա տուն, երեխեն տունը չէր, սկսեցի ման գալ տղուս: Ոչ մի տեղ չգտա: Զանգում եմ ընկերոջ մորը, որ իմանամ՝ կարո՞ղ ա իրենց տունն ա, հեռախոսն անջատում ա: Իջա դուրս, ինձ մի հատ տղա մոտեցավ, ասաց, որ Նարեկը գնացել ա կանալ՝ ընկերների հետ, խեղդվել ա: Ընկերները պատմում են, որ ընկնելուց հետո միայն գոռացել ա՝ մամ, մամ, օգնի, քեզ շատ եմ սիրում»,- պատմում է մայրը: Նարեկի հայրը՝ Գրիգորը, 1 ամիս է, ինչ արտագնա աշխատանքի է մեկնել: Քրիստինեն մեզ հետ զրույցում ասաց, որ անգամ երեխայի թաղման համար գումար չունի, դիմել է մարզպետարան, որ գումար հատկացնեն. «Գնացել եմ, նիսյա մի ձեռք երեխուս թազա շոր եմ առել: Երեխես սրա-նրա շորերով ա մեծացել: Ես միշտ ասել եմ, որ ինչքան էլ վատ ապրեմ, իմ երեխեքին մանկատուն չեմ գցի: Լավ-վատ՝ ապրել ենք, ախ, ինչ դժբախտություն եղավ»: 

 Այս ընտանիքին Հրազդանում բոլորն են ճանաչում: Քրիստինեն եւ Գրիգորը մանկատանն են մեծացել, իրար հետ ծանոթացել են եւ ամուսնացել: Ապրում են սոցիալապես ծանր պայմաններում: Քրիստինեն 3 աղջիկ ունի, 4-րդ երեխան էլ շուտով կծնվի: 

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին, ժամը 15:51-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ և Սևան քաղաքի հատուկ ջրափրկարարական ջոկատը: «Փրկարարները «Հրազդան» ՀԷԿ-ի թիվ 3 ջրանցքում՝ ընկած վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա, հայտնաբերել են Ն. Գ.-ի (ծնված 2009 թ.) դին: