«Իմ քայլը» դարձյալ միայնակ է նիստ անում

«Իմ քայլը» դարձյալ միայնակ է նիստ անում

Ազգային ժողովում ընթանում է արտահերթ նիստ, որի օրակարգում Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն է։

Հիշեցնենք, որ այս փոփոխությունը պարտադիր էր սահմանադրական փոփոխությունների իրականացումից հետո, բայց իմքայլականները այդ մասին թերևս տեղյակ չէին՝ նրանց պետք էր հապշտապ, օր առաջ ազատվել Հրայր Թովմասյանից ու ՍԴ երեք դատավորներից, ուստի մտքներով չէր անցել, որ պետք է նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքը համապատասխանեցնեն սահմանադրական փոփոխություններին։

Եվ ՍԴ անդամների, և տարբեր իրավաբանների կողմից այս մասին բարձրաձայնելուց հետո միայն որոշեցին այսօր արտահերթ նիստով բերել այս փոփոխությունները։

Նիստին, ինչպես և նախորդ անգամ, երբ սահմանադրական փոփոխություններն էին քննարկվում, դահլիճում միայն «Իմ քայլի» պատգամավորներն են՝ ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» բոյկոտել են նիստն ու չեն մասնակցում։ Հիմա իմքայլականները իրենք իրենց համար նիստ են անում, իրենք իրենց համար զեկուցում են հարցը և քննարկում։ Զեկուցողն էլ սահմանադրական փոփոխությունների «գուրու» Վահագն Հովակիմյան է, ով իր ելույթում անդրադառնում է իրենց հասցեին հնչող քննադատություններին։