Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը մի ռեպորտաժ է պատրաստել «Զանգ» շարժման մասին․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը մի ռեպորտաժ է պատրաստել «Զանգ» շարժման մասին․ Տաթևիկ Հայրապետյան

«Զանգ» շարժման անդամ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով.

«Ադրբեջանական Az Tv պետական հեռուստաընկերությունը մի անհեթեթ ռեպորտաժ է պատրաստել Զանգ շարժման մասին` խառնելով Իշխան Սաղաթելյանից մինչև Րաֆֆի Հովհաննիսյան տարբեր հայտարարություններ, իսկ արանքում էլ փորձելով շարժումը որակել որպես «ծայրահեղական»։
Բնական է, որ հենց այնպես չեն այսքան խեղաթյուրված տեսանյութ ներկայացրել։
Նախ, իրենք ուշիուշով հետևում են մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին։
Երկրորդ, իրենք փորձելու են «Արևմտյան Ադրբեջան» օրակարգին հակադրվող ուժին ներկայացնել որպես «ծայրահեղական»։ Այսինքն` իրենք մեր երկրի զավթմանը հակադրվողներին հստակ պիտակավորելու են։
Ուշագրավն այն, որ մեր մասին հեքիաթ պատմելուց ժամեր անց կրկին խեղաթյուրված տեսանյութ ներկայացրեցին մայրաքաղաք Երևանի մասին` այն բնորոշելով որպես «Արևմտյան Ադրբեջան»։
Ադրբեջանը շատ ագրեսիվ է առաջ մղում այս օրակարգը, մենք էլ կրկնակի էներգիայով պետք է լծվենք դա չեզոքացնելուն, իսկ այդ ճանապարհին առաջին քայլը այդ օրակարգին չդիմադրելու որոշում կայացրած Նիկոլ Փաշինյանի հեռացումն է»: