Հրդեհ է բռնկվել իրանական նավթատար լցանավի վրա

Հրդեհ է բռնկվել իրանական նավթատար լցանավի վրա

Հրդեհ է բռնկվել Մախաչկալայի նավահանգստում կայանած իրանական նավթատար լցանավի վրա։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնում են տեղի ԱԻՆ մասնագետները։ Նշենք, որ ներկայումս շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։ ՌԴ ԱԻՆ-ի հետ միասին, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են նաեւ նավահանգստի աշխատակիցները։