Ուկրաինան համակենտրոնացման ճամբարներ ունի. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինան համակենտրոնացման ճամբարներ ունի. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան տվյալներ ունի, որ ուկրաինական զինուժը համակենտրոնացման ճամբարներ է ստեղծել սահմանամերձ գոտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՌԴ իրավապահ մարմինները շարունակում են տեղեկություններ ստանալ, որ Կուրսկի մարզի այն բնակիչներին, որոնք չեն հասցրել տարհանվել, բռնի տանում են Ուկրաինա։ Հիշեցնեմ` դա գերմանա-ֆաշիստական զավթիչներին բնորոշ պրակտիկա է», – նշել է Զախարովան։

Նրա խոսքով` բազմում վկայություններ կան մասին, որ ուկրաինացի զինծառայողները ինքնաձիգների փողերի ներքո համակենտրոնացման ճամբարներում են տեղավորում են այն բնակիչներին, որոնք տարբեր պատճառներով չեն հասցրել լքել վտանգավոր շրջանները։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը հայտնել էր, որ Կուրսկի մարզում ուկրաինացի զինվորականների կողմից վերահսկվող տարածքներում համակենտրոնացման ճամբարների պես վայրեր են ստեղծվել, և այն խաղաղ բնակիչներին, որոնք չեն ցանկացել կամ հնարավորություն չեն ունեցել լքել թշնամու զավթած տարածքը, բռնի տեղափոխում են այդ վայրեր։ Նման եզրակացություն է արվել վկաների բազմաթիվ տվյալների հիմանվրա, որոնք հավաքել է Կուրսկում ռուսական Կարմիր խաչի շտաբը: