Պատերազմը միայն առաջնագծում չէ

Պատերազմը միայն առաջնագծում չէ

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրել է․

«ՌԱԶՄԻԿԸ ՉՊԵՏՔ Է ՄՏԱԾԻ ԻՐ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Պատերազմը միայն առաջնագծում չէ: Թիկունքում էլ յուրաքանչյուրը պարտավոր է իր գործն առավելագույնս բարեխղճորեն կատարել:

Կարծում եմ լավ կլինի, եթե հայրենիքի պաշտպանության համար կամավոր կամ զորահավաքի միջոցով մեկնող մեր հայրենակիցների վարկային պարտավորությունները կասեցվեն (սառեցվեն), իսկ անվճարունակ ընտանիքներին տրվի նյութական օգնություն:

Հայրենիքի պաշտպանության գործում ներգրավված ռազմիկը չպետք է մտածի իր ընտանեկան կամ կենցաղային խնդիրների մասին»: