«Հրապարակ». Ով է նշանակվել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ

«Հրապարակ». Ով է նշանակվել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ

Մենք գրել էինք, որ օրերս պաշտոնանկ է արվել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Լեւոն Յազչյանը՝ ԱԻ նախկին նախարար, հանգուցյալ Արմեն Երիցյանի աներորդին։ Յազչյանից դժգոհություններ կային, նա հնաբնակներից էր, իսկ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, ըստ տեղեկությունների, համակարգում որոշել է ռեսթարտ անել։

Մեր տեղեկություններով՝ Արագածոտնի մարզային վարչության պետ է նշանակվել Արարատի բաժին պետ՝ ոստիկանության գնդապետ Վահան Աղգաշյանը, որն անցած տարի ոստիկանության Երեւանի կենտրոնի բաժնի պետի տեղակալի պաշտոնից էր տեղափոխվել մարզային վարչություն։