Չէ, խնդիրն այն է, որ ոչ մի իշխանության օրոք ոչ ավանդական պաշտամունքի կրողներն այսքան ինքնավստահ չեն եղել... Գեւորգ Պետրոսյան

Չէ, խնդիրն այն է, որ ոչ մի իշխանության օրոք ոչ ավանդական պաշտամունքի կրողներն այսքան ինքնավստահ չեն եղել... Գեւորգ Պետրոսյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Օրը գնացած, խաթեն մնացած…

Մտա -չմտա տուն, սեղանիս տեսա դատարանից ուղարկված մի նամակ։

Չէ, այսօր սևազգեստ չէի, և գոնե այսօր ինձ չէր սպառնում պատերին ծեփռտվելու վտանգը:

Սա ուրիշ «օպերայից» է…

Պարզվում է՝ դեռ անցյալ տարվա ապրիլից ինձ դատի է տվել «Կամք» անվանումով մի հասարակական կազմակերպություն, որի առաքելությունը, եթե չեմ սխալվում, Հայաստանում համասեռամոլների իրավունքները պաշտպանելն է:

Իրավաբանական անգրագիտության ինչ աստիճան է պետք ունենալ, որ երեք անգամ ետ վերադարձրած հայցադիմումը չորրորդ անգամ ներկայացնես և ետ ստանաս՝ օրենքի պահանջները պահպանված չլինելու հիմքով…

Եվ այս տկար կառույցը դատի է տալիս ինձ:

Դե ինչ, սպասենք հետաքրքիր զարգացումների…

Խնդիրն այն չէ, որ դատարանի նամակն ինձ վերջապես օգնեց լիաթոք ծիծաղել բազմազբաղ օրվա վերջում։

Չէ, խնդիրն այն է, որ ոչ մի իշխանության օրոք ոչ ավանդական պաշտամունքի կրողներն այսքան ինքնավստահ չեն եղել…

Ասում եմ՝ կարող ա՞ սենց ա սկսվում տնտեսական հեղափոխությունը…

Ինչ՞ իմանաս, մինչև հաստատ չիմանաս»։