Սա լրագրողական հանրության կողմից շատ լուրջ քննարկման առարկա պետք է դառնա․ Ռուբեն Մելիքյան

Սա լրագրողական հանրության կողմից շատ լուրջ քննարկման առարկա պետք է դառնա․ Ռուբեն Մելիքյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կառավարության շենքի առջև ընդդեմ Մհեր Ենոքյանի ներման բողոքի ակցիա անցկացրին սպանված Իոսիֆ Աղաջանովի հարազատներն ու նրանց համախոհները։ Այնտեղ էր նաև Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։ Լրատվամիջոցների հետ զրույցում, անդրադառնալով տուժածների իրավունքների պաշտպանությանը, Մելիքյանը նշեց՝  

«Ես այստեղ եմ գտնվում առաջին հերթին ծանոթանալու Աղաջանովների ընտանիքի հետ։ Մի քանի օր առաջ եթերում ես նրանց հրապարակավ առաջարկել եմ ներման դեպքում իրավաբանական օգնություն ցուցաբերել։ Էստեղ, իհարկե, կա օրենսդրական խնդիր, կա խնդիր մեր օրենսդրության և դրա ընկալման հետ։ Մենք, ցավոք սրտի, ունենք իրավիճակ, երբ ներման պրոցեսում տուժեղների իրավունքները ապահովված չեն, մարդիկ չեն տեղեկացնում, նրանց դիրքորոշումը որևէ մեկը չի հարցնում, իսկ մենք գործ ունենք ծանրագույն հանցագրոծության հետ։ Սա պետք է առիթ և խթան լինի, որպեսզի մենք պարտադիր փոփոխություններ անենք մեր օրենսդրության մեջ, հաշվի առնենք տուժողների և դատապարտյալների շահերը, բայց պետք է հավասարակշռված ձևով հաշվի առնվեն նաև առանձնապես ծանր հանցագործությունների տուժողների շահերը առավել ևս այս դեպքում, երբ տարիներ շարունակ մեզ մատուցվել է միակողմանի տեղեկատվություն»։ 

Մելիքյանը նաև անդրադարձավ ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի կնոջ՝ լրագրող Զարուհի Մեջլումյանի հայտարարություններին՝ ասելով, որ դրանք պետք է լրագրողական հանրության շրջանակներում քննարկման առարկա դառնան․

«Ինչպես պարզվեց դատապարտյալի մերձավոր ազգականի կողմից, չգիտես, թե ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը։ Կարծում եմ, որ սա լրագրողական հանրության կողմից շատ լուրջ քննարկման առարկա պետք է դառնա, էթիկայի կանոնների պահպանումը, և պետք է հասկականք, որոնք ենք էթիկայի կանոները, ինքանո՞վ է սա թույլատրելի։ Եթե խոսքը լրագրողի մասին չլիներ, այլ լիներ պետական պաշտոնյայի մասին, մենք ունենք բացարկման ինստիտուտներ, հազար ու մի այլ ինստիտուտ։ Իսկ ինչպե՞ս անենք, որ մենք ունենք արդեն ուղորդված հանրային  կարծիք այս հարցի շուրջ»։ 

Մանրամասն՝ տեսանյութում