Ծնողները մտել են ՊՆ եւ հրաժարվում են դուրս գալ

Ծնողները մտել են ՊՆ եւ հրաժարվում են դուրս գալ

Անհետ կորածների ծնողները տեւական ժամանակ է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում են խնդրում:

Այսօր վերջապես նրանց հրավիրել են ՊՆ հանդիպման: Սակայն ՊՆ գնացած ծնողները, որոնք մամուլի հետ շփումներից խուսափող զանգվածն են եւ գրեթե հարցազրույցներ չեն տալիս լրագրողներին, ժամանելով նախարարություն, պարզել են, որ ոչ թե նախարար Պապիկյանի հետ են հանդիպելու, այլ նրա տեղակալի` Արման Սարգսյանի:

Այս խաբեությունը վրդովվեցրել է նրանց: Հիմա նրանք ՊՆ շենքում են եւ հրաժարվում են դուրս գալ շենքից` հանդիպում են պահանջում նախարարի հետ:

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Ծնողները հանդիպել են պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի հետ, այժմ ընթացքի մեջ է ՊՆ բարոյահոգեբանական վարչության պետի հետ հանդիպումը: Պաշտպանության նախարարի տեղակալը ծնողներին հայտնել է պաշտպանության նախարարի պատրաստակամությունը՝ առաջիկայում անհատական հանդիպումներ ունենալ ծնողների հետ»: