ԱՄՆ-ն նոր սանկցիաներ է կիրառել ընդդեմ ահաբեկիչների

ԱՄՆ-ն նոր սանկցիաներ է կիրառել ընդդեմ ահաբեկիչների

Միացյալ Նահանգները նոր սանկցիաներ են կիրառել ընդդեմ ահաբեկիչների եւ նրանց աջակիցների, ներառյալ նաեւ ՀԱՄԱՍ-ի եւ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորոպուսի։ Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը; Սանկցիոն ցանկում ներառվել է 15 ահաբեկիչ, մասնավոր անձինք, կազմակերպություններ, որոնք կապված են ահաբեկչական կառույցների հետ։ Ըստ այդ սանկցիաների, նրանց ցանկացած տեսակի սեփականություն, որը գտնվում է ԱՄՆ-ում, սառեցվում է, իսկ ԱՄՆ-ի ցանկացած անձի, ֆիզիկական կամ իրավաբանական, արգելվում է նրանց հետ գործեր վարել։