Հայտնի է դարձել արքայազն Հարրի եւ Մեգան Մարքլի կեցավայրի տեղը

Հայտնի է դարձել արքայազն Հարրի եւ Մեգան Մարքլի կեցավայրի տեղը

Բրիտանական մամուլը ստացել է լուսանկարներ, որոնք պատկերում են արքայազն Հարրիի եւ դքսուհի Մեգան Մարքլի քաղաքից դուրս գտնվող տունը։ Ինչպես գրում է The Sun պարբերականը, տունը եւ կից հողամասը, որը մեկ ամբողջական կալվածք է ներկայացնում, գտնվում է Օքսֆորդշիրի կոմսությունում։ Արքայազնն ու դքսուհին այն վարձակալում են սկսած անցյալ տարվա մայիսից, վճարելով տարեկան 2,7 միլիոն եվրո եւ պատրաստվում են վարձակալության ժամկետը երկարացնել, քանի որ Մեգանին դուր է գալիս այն։ Այստեղ նրանք անցկացնում են իրենց ժամանակի մեծ մասը, ընդունում հյուրեր, ինչպես գործարարների, այնպես էլ աստղերի եւ այլն։ Հայտնի է դարձել, որ վերջերս այնտեղ հյուրընկալվել են նաեւ հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանն ու նրա կինը՝ հայտնի թենիսիստուհի Սերենա Վիլյամսը։