Պլանավորում է հանդիպել Պուտինի հետ

Պլանավորում է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր կլինի պլանավորել իր եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին նա ասել է Fox News-ի եթերում։ Ի պատասխան լրագրողի հարցին, թե Ստամբուլում տեղի ունեցած բանակցություններում Պուտինը ներկա չէր, Թրամփը ասել է․ «Նա բանակցությունների սեղանի մոտ էր։ Նա ուզում էր այդ հանդիպումը։ Սակայն ես զգում էի, որ առանց ինձ այդ հանդիպումը չի լինի»։ ԱՄՆ նախագահը կարծում է, որ առանց իր մասնակցության խաղաղության գործարքը չի կայանա, քանի որ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ չափից դուրս շատ ատելիություն կա։ Մինչդեռ ինքն ու Պուտինն ունեն լավ հարաբերություններ։ «Դրա համար էլ անհրաժեշտ է, որ մենք հանդիպենք, եւ կարծում եմ, որ կկարողանանք այդ հանդիպումը պլանավորել»,- ամփոփել է Սպիտակ տան ղեկավարը։