Իրանի նախագահը շնորհավորել է Ալիևին և մեծ խոստումներ տվել

Իրանի նախագահը շնորհավորել է Ալիևին և մեծ խոստումներ տվել

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նամակ է գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ։

«Մեր բարեկամ և հարևան ժողովուրդների ընդհանուր պատմությունը, նրանց միջև անխզելի կապերը դարձել են մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման արժեքավոր ներդրում:

Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական է ընդլայնել և բարձրացնել հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի՝ ընդհանուր շահերից ելնելով, այս համատեքստում ընդգծելով տրանսպորտի, էլեկտրաէներգիայի, բնական գազի հետ կապված տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման արագացման, առևտրի ծավալների ավելացման և մարդկանց միջև շփումների պարզեցման կարևորությունը։

Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատում է հաղորդակցության ուղիների բացմանը՝ հարգելով երկրների տարածքային ամբողջականությունը, ինչը կարող է կարևոր դեր խաղալ տարածաշրջանում երկարատև խաղաղության և անվտանգության հաստատման գործում», - ասվում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված նամակի տեքստում, փոխանցում են տեղական ԶԼՄ-ները: