Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում

5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում։ Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Համաձայն հաղորդման, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Սորոնգ քաղաքից 295 կմ դեպի հարավ։ Օջախի խորությունը կազմում է 34 կմ։ Ավերածությունների, զոհերի եւ տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվել։
Կարծիքներ