Բավական է՝ ուշադիր լինել Փաշինյանի խոսքին ու կհասկանաք, որ սա լավ մտածված ծուղակ է

Բավական է՝ ուշադիր լինել Փաշինյանի խոսքին ու կհասկանաք, որ սա լավ մտածված ծուղակ է

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անձնական կարծիք

Պետք չէ ոգևորվել այսօրվա կառավարության նիստում հավաքների ազատության արգելքը հանելու որոշումից...
Բավական է՝ ուշադիր լինել Փաշինյանի խոսքին, ու կհասկանաք, որ սա լավ մտածված ծուղակ է:
Ասում է (բառացի չցիտեմ)՝ «եթե հանկարծ Աստված չանի՝ այս սահմանափակումների թուլացման արդյունքում վարակի տարածումն ավելանա, ապա սահմանափակումները նորից կմտցվեն»...
Իշխանությունը հենց զգա ցնցվելու վտանգը, մեկ-երկու օր կթույլատրի հավաքներ, ապա անմիջապես կհայտարարի վարակակիրների քանակի կտրուկ ավելացման մասին՝ դարձյալ շառը գցելով ժողովրդի վրա և կրկին կմտցնի (գուցե ավելի խիստ) սահմանափակումներ՝ նորից թաքնվելով վարակի ետևում ու կերկարաձգի իր անփառունակ կյանքը...
Բա գիտեք ի՞նչ՝ իշխանությունը զիջելը հեշտ բան ա՞...
Եվ վերջում ինչն ա պակասու՞մ՝ դե իհարկե՝
Դմփ-Դմփ-Հոււււն...»։