Ամուսինը բաժանվել է կնոջից՝ ծամոնի պատճառով

Ամուսինը բաժանվել է կնոջից՝ ծամոնի պատճառով

Հնդկաստանի Լաքնհաու քաղաքում, որը գտնվում է Ուտար-Պրադեշ նահանգում, ամուսինը բաժանվել է կնոջից այն բանից հետո, երբ կինը հրաժարվել է ծամոնից։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Նշենք, որ Սայեդ Ռաշիդի եւ նրա երեսնամյա կնոջ՝ Սիմմի ամուսնալուծության դատական պրոցեսը նաեւ հասարակության ուշադրությունն է գրավել։ Բանն այն է, որ տղամարդը կնոջը ծամոն է առաջարկել, իսկ երբ նա հրաժարվել է, երեք անգամ արտասանել է «թալաք» բառը, որը մահմեդական օրենքներով ասվում է ամուսնալուծության ժամանակ։ Կինը բողոքել է եւ հիմա ոստիկանությունը սկսել է քննություն՝ տղամարդու դեմ եւ հնարավոր է նաեւ ամուսինը տուգանք վճարի եւ երեք տարի անցկացնի բանտում։