Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն վարչապետ,

Անսալով հայրենիք վերադառնալու Ձեր կոչին՝ 23 տարի ՌԴ-ում բնակվելուց հետո  ընտանիքիս հետ վերդարձել եմ հայրենիք՝ մշտական բնակության։ Ռուսաստանում 14 տարի աշխատել եմ աղբի վերամշակման գործարանում՝  բանվորից մինչև կառավարիչ։ Ծանոթանալով Երևանում  աղբահանության խնդիրներին, Սանիտքեի ոչ արդյունավետ աշխատելաոճին   և աղբի վերամշակման բացակայության խնդիրներին ՝  Երևանի քաղաքապետարանին գրավոր առաջարկներ եմ ներկայացրել՝ դրանց  լուծման վերաբերյալ։ Ի զարմաս ինձ՝ քաղաքապետարանից ստացել եմ անհիմն և անտրամաբանական պատասխաններ, մասնավորապես՝ չեն կարողանում  հասկանալ  տոննայի և խորանարդ մետրի տարբերությունը, և ոչ միայն դա։ Ուզում եմ հատուկ նշել, որ իմ կողմից առաջարկված գործարար ծրագրի համաձայն՝  Երևանի քաղաքապետարանից ֆինանսական միջոցների ներդրում չի ակնկալվում։ Վստահ եմ, որ քաղաքապետարանը նույնիսկ մանրամասն չի ուսումնասիրել առաջարկը, հակառակ պարագայում ՝ չէին պատասխանի, թե քաղաքային բյուդջեից ներդրումներ չեն կարող լինել։

Գործարար ծրագրով ռաջարկել եմ՝ աղբավայրում կառուցել աղբի ընդունման,  տեղում տեսակավորման կետ և վերամշակման գործարան։  Նախատեսվում է՝ տեղում տարանջատել  վերամշակման ենթակա հումքը, իսկ  ոչ պիտանի մնացորդներից ազատվել այրման միջոցով։  Արդյունքում ՝ ամբողջովին կվերացվի աղբավայր հասկացությունը։  Կիրառվելիք սարքավորումներն ունեն ԵԱՏՄ սանիտարական և էկոլոգիական սերտիֆիկատներ։

Հարգելի պարոն վարչապետ,

Ակնկալում եմ Ձեր անմիջական միջնորդությունը ՝ առաջարկը օբյեկտիվորեն ուսումնասիրելու և ընթացք տալու  հարցում։

Հարգանքով՝ հայրենադարձ Սարգիս Մինասյան