COVID-19-ի ծագման բոլոր տարբերակներն էլ պետք է հաշվի առնել․ ԱՀԿ ղեկավար 

COVID-19-ի ծագման բոլոր տարբերակներն էլ պետք է հաշվի առնել․ ԱՀԿ ղեկավար 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադխան Գեբերեյեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսային ինֆեկցիայի ծագման բոլոր տարբերակները պետք է հաշվի առնվեն ու գիտնականները, ովքեր զբաղվում են SARS-CoV-2-ի ծագմամբ, պետք է նկատի ունենան սա ու բոլոր վարկածներն էլ հաշվի առնեն։ Այս մասին հայտնել է ԱՀԿ խոսնակ Քրիստիան Լինդմայերը։

Նա նաեւ հերքել է բրիտանական The Mail on Sunday-ի հրապարակումն այն մասին, թե Գեբրեյեսուսը կարծում է, թե կորոնավիրուսային ինֆեկցիան ստեղծվել է չինական Ուհան քաղաքի լաբորատորիաներից մեկում, իսկ հետո արդեն պատահական սխալմունքի կամ վթարի պատճառով դուրս է եկել լաբորատորիայի տարածքից ու սկսել արագորեն տարածվել աշխարհով մեկ։