25 տարվա մեջ առաջին անգամ այլ երկրից բրինձ կներկրեն

Ճապոնիան վերջին 25 տարվա մեջ առաջին անգամ բրնձի դեֆիցիտ ունի, որը կլրացնի Հարավային Կորեայից այն ձեռք բերելու միջոցով։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Համաձայն հրապարակման, 99 թվականից ի վեր առաջին անգամ ճապոնացիները ստիպված են եղել դիմելու հարավ-կորեացի բրինձ արտադրողներին՝ բրինձ գնելու համար։ Պատճառը՝ երկրում առկա բրնձի դեֆիցիտն է, որը հանգեցրել էր նրան, որ բրնձի գինը սկսել էր բավականին զգալի աճել։ Արդեն մատակարարվել է երկու տոննա բրինձ։ Առաջիկայում նախատեսվում է եւս 20 տոննայի մատակարարում իրականացնել։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Ճապոնիայում մանրածախ բրնձի գինը միջինացված ցուցանիշով թանկացել էր մոտ 90 տոկոսով։ 5 կգ բրնձի արժեքը կազմել էր 3829 յոն, թեեւ մեկ տարի առաջ այն արժեր 2000 յեն։ Դրանից ավելի վաղ էլ՝ ճապոնական՝ 1 կգ-ը 109 դոլար արժեցող բրնձի տեսակը համարվել էր աշխարհում ամենաթանկը եւ մտցվել Գինեսի ռեկորդների գրքի մեջ։ Խոսքը Toyo Rice Corporation ընկերության կողմից արտադրած բրնձի տեսակի մասին է։
Կարծիքներ