Օդանավը վնասվել է վայրէջքի ժամանակ

Օդանավը վնասվել է վայրէջքի ժամանակ

L-410 ինքնաթիռը ծանր վայրէջք է կատարել ՌԴ Իրկուտսկի շրջանում, «ՏԱՍՍ»-ին հայտնում է արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրը:

«Կազաչինսկոյե գյուղից 4 կմ հարավ-արևմուտք, նախնական տվյալներով, Իրկուտսկից Կազաչինսկոյե ուղևորվող L-410 ինքնաթիռը ծանր վայրէջք է կատարել: Ինքնաթիռում 14 մարդ է, այդ թվում՝ անձնակազմի երկու անդամ»,-հայտնում է գործակալությունը:

Աղբյուրը հավելում է, որ տուժել է մի քանի մարդ:

Հաղորդվում է, որ օդանավը վնասվել է վայրէջքի ժամանակ: Մի քանի հոգու հաջողվել է դուրս գալ սրահից:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է ծանր վայրէջքի մասին տեղեկատվությունը:

«Միջադեպի մասին տեղեկությունները հաստատված են, մանրամասները ճշտվում են, փրկարարները դեպքի վայրում են»։