Մխիթարյանը հնարավոր է չմիանա Հայաստանի հավաքականին

Մխիթարյանը հնարավոր է չմիանա Հայաստանի հավաքականին

Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին 2 տուրի շրջանակում մրցելու է Վրաստանի (նոյեմբերի 15) ու Հյուսիսային Մակեդոնիայի (նոյեմբերի 18) ընտրանիների հետ:

Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, որը երեկ «Ռոմայի» կազմում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել «Ջենուայի» հետ արտագնա խաղում, հնարավոր է սակայն չկարողանա միանալ Հայաստանի հավաքականին, թեպետ ֆուտբոլիստը հրավեր ստացել է ազգային հավաքականից։

Բանն այն է, որ  «Ռոման»  առհասարակ հավաքականներ հրավիրված իր  ֆուտբոլիստներին կարող է չթույլատրել միանալ իրենց ազգային ընտրանիներին, պատճառը՝ «Ռոմայի» առաջատար հարձակվող Ջեկոյի կորոնավիրուսի թեստի պատասխանն է, որը դրական է եղել և սրանով էլ պայմանավորված՝ Ջեկոն երեկ չէր մասնակցում «Ջենուայի» հետ խաղին։ Վերոնշյալի հետ կապված տեղեկությունը հաղորդել է Bein Sports-ի իտալացի հեղինակավոր լրագրող Տանկրեդի Պալմերին։

Պալմիերին թվիթերյան իր միկրոբլոգում հայնտում է նաև, որ տեղական առողջապահական մարմինները «Ֆիորենտինա», «Ջենոա», «Ինտեր», «Լացիո», «Ռոմա» և «Սասուոլո» ակումբներին պատկանող ֆուտբոլիստներին արգելել են միջազգային դադարի ժամանակ միանալ իրենց հավաքականներին, քանի որ նրանք պետք է վերադառնան կարանտին՝ նախորդ շաբաթվա ընթացքում այդ թիմերում կորոնավիրուսով վարակման առնվազն մեկ դեպքի հայտնաբերման պատճառով: