ՖԻՖԱ-ն մտադիր է աշխարհի առաջնություն անցկացնել միաժամանակ 3 մայրցամաքում

Ֆուտբոլի աշխարհի 2030 թվականի առաջնությունը տեղի կունենա երեք մայրցամաքների վեց երկրներում:
Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրը նշում է, որ այդպիսով Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ցանկանում է հարգանքի տուրք մատուցել աշխարհի առաջին առաջնության 100-ամյակին, որն անցել է Ուրուգվայի դաշտերում։
Աշխարհի առաջնության տանտերերը պաշտոնապես հայտնի կդառնան 2024 թվականին նախատեսված ՖԻՖԱ-ի կոնգրեսում։
Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է, որը եզրափակիչ խաղում 11 մետրանոց հարվածաշարում հաղթել է Ֆրանսիայի հավաքականին։
Կարծիքներ