Նոր վրան Բաղրամյանում, քաղաքացիները ստորագրահավաք են անում՝ Արա Սաղաթելյանին ազատ արձակելու պահանջով

Նոր վրան Բաղրամյանում, քաղաքացիները ստորագրահավաք են անում՝ Արա Սաղաթելյանին ազատ արձակելու պահանջով

Բաղրամյանում շարունակում է ընթանալ «Հայրենիքի փրկության շարժման» հերթական հանրահավաքը։ Սրան զուգահեռ Բաղրամյան 19-ում մեկնարկել է կառավարության հետ խորհրդարանականների հարցուպատասխանը։

Տեղեկացանք, որ Բաղրամյանում նոր, կարմիր վրան է տեղադրվել, որտեղ քաղաքացիները մոտենում են, ստորագրում Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին ազատ արձակելու համար։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և երկու ամսով կալանավորեց Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավարին։

Ազգային անվտանգության ծառայությունը Ֆեյսբուքում «Գագիկ Սողոմոնյան» անվամբ հայտնի կեղծ էջի գործով մեղադրյալ է ներգրավել Արա Սաղաթելյանին։