Դոլարն աշխարհում կտրուկ թանկացել է՝ Թրամփի հաղթանակից հետո
Աշխարհի առաջատար արժույթների զամբյուղի հանդեպ ամերիկյան դոլարը թանկացել է 1,92 տոկոսով, հասնելով 105,441 նիշի, այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել է Դոնալդ Թրամփը։ Սա դոլարի ամենամեծ թանկացումն էր՝ 2016 թվականից հունիսից սկսած։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Դոլարի ինդեքսը հանդիսանում է կարեւոր ցուցանիշ, որը արտահայտում է դոլարի փոխարժեքը աշխարհի վեց առաջատար արժույթների հանդեպ։
Դրանք են՝ եվրոն, շվեյցարական ֆրանկը, ճապոնական յենը, բրիտանական ֆունտ ստերլինգը, կանադական դոլարը եւ շվեդական կրոնը։ Այն հանդիսանում է նաեւ տնտեսական կայունության ինդիկատոր, ցույց է տալիս, թե որքան է գնողունակ դոլարը եւ ծառայում է ներդրողների համար կարեւոր կողմնորոշիչ։ Աճը նշանակում է, որ դոլարը ամրացնում է դիրքերը եւ դա ազդակ է, որ ամերիկյան տնտեսությունում վիճակը կայուն է։
Կարծիքներ