Ստացվում է, որ մեր երկրում ձևավորվեց 26.5%-ի իշխանություն

Ստացվում է, որ մեր երկրում ձևավորվեց 26.5%-ի իշխանություն

Խնդիրը կարելի է դիտարկել այլ տեսանկյունից:
Ուրեմն, պաշտոնական տվյալներով ունենք 2 591 316 ընտրող:
Ընտրություններին չի մասնակցել 1 282 411 ընտրող:
Փաշինյան Նիկոլը «ստացել է» 687 251, իսկ
ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները միասին վերցրած ստացել են 586 153 ընտրողի ձայն: 

Պարզ մաթեմատիկական հաշվարկը ցույց է տալիս, որ ազգաբնակչության շուրջ 49,5%-ը չի մասնակցել ընտրություններին, Փաշինյան Նիկոլը ստացել է ընդհանուր ընտրողների ձայների 26.5%-ը, իսկ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները միասին վերցրած ստացել են ընդհանուր ընտրողների ձայների 22.6%-ը (մնացածն անվավեր քվեաթերթիկներ էին):

Ստացվում է, որ մեր երկրում ձևավորվեց 26.5%-ի իշխանություն: Եվ եթե հաշվի առնենք ուղղորդումներով, վարչական ռեսուրսի կիրառմամբ, զինվորականների, ոստիկանների և այլոց ստիպողաբար քվեարկելով պայմանավորված ընտրախախտումները, ապա անգամ այդ թիվը զգալիորեն նվազելու միտում ունի:

Եվ ուրեմն, ՈՉ փոքրամասնության իշխանությանը:
ՉԻ ԱՆՑՆԵԼՈՒ:

Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից