Բանակի հաշվին ինքնահաստատվողները

Բանակի հաշվին ինքնահաստատվողները

Բանակի ու հայրենասիրական զգացումների վրա ինքնահաստատվելը մեզանում ամենասովորական երեւույթներից է։ Իսկ քանի որ գործող իշխանությունը պոպուլիզմի ու փիառի գծով ռեկորդներ է սահմանել, այս հարցում էլ նրանց հասնել հնարավոր չէ։ Հասկացանք՝ երկրի ղեկավարն ուղերձով է հանդես գալիս, շնորհավորում Բանակի օրը։ Հասկացանք նաեւ, որ երկրի ներկա ու նախկին նախագահները կարող են ուղերձներով հանդես գալ՝ նրանց մի մասն անմիջական կապ են ունեցել բանակի եւ երկրի պաշտպանության հետ։

Բայց ինչ կապ ունի բանակի հետ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն անգամ բանակում չի ծառայել, բայց այսօր բանակի օրվան նվիրված ուղերձ է տարածում եւ սիրո խոստովանություններ անում՝ ուղղված զինվորին։ Կամ՝ Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը, որը նույնպես բանակին ուղղված ուղերձ է հրապարակել։

Ուղերձներ են հղել նաեւ մի շարք կուսակցությունների ղեկավարներ, որոնք, ըստ էության, սկսել են պատրաստվել ընտրություններին։