«Կոմունիստ է». Մասկը հեգնել է Հարիսին
Ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը կարծում է, որ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հավատարիմ է կոմունիստական հայացքներին՝ հավասարության և շահերի արդար բաշխման իր կոչերի պատճառով։
«Քամալան բառացիորեն կոմունիստ է: Նա ցանկանում է ոչ միայն հավասար հնարավորություններ, այլ նաև [գոյության] հավասար պայմաններ», - գրել է ձեռնարկատերը X-ում:
Մասկի օգտագործած equal outcomes-ը նշանակում է տնտեսական իրավիճակ, երբ բոլոր մարդիկ վաստակում են նույնը և ապրում են նույն պայմաններում, ինչը ենթադրում է նյութական օգուտների անխուսափելի վերաբաշխումը հարուստներից աղքատներին:
Նա այսպես է արձագանքել մեկ այլ X օգտատիրոջ գրառմանը, որտեղ ասվում է, որ Հարիսի կողմից «արդար բաշխում» և «հավասարություն» արտահայտությունների հաճախակի օգտագործումը վկայում է իր կոմունիստական հայացքների մասին։
Գրառման հեղինակի խոսքով՝ Քամալան վերաիմաստավորել է Կարլ Մարքսի գաղափարը՝ «յուրաքանչյուրից՝ ըստ իր կարողության, յուրաքանչյուրին՝ ըստ իր կարիքների»։
Կարծիքներ