Հայաստանի ու Ռուսաստանի միջև վերջին ամիսների ընթացքում շատ ակտիվ քաղաքական երկխոսություն է եղել. Փաշինյան

Հայաստանի ու Ռուսաստանի միջև վերջին ամիսների ընթացքում շատ ակտիվ քաղաքական երկխոսություն է եղել. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի և Մոսկվայի միջև վերջին ամիսներին ակտիվ քաղաքական երկխոսության մասին։

«Ես շատ ուրախ եմ փաստելու, որ անցած ամիսների ընթացքում մենք բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն ենք ունեցել»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ վերջերս ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի` Հայաստան կատարած այցի ընթացքում բովանդակալից քննարկում է տեղի ունեցել օրակարգային բոլոր հարցերի շուրջ։

«Հոկտեմբերի սկզբին Երևանում տեղի ունեցավ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ Այս խորհրդի շրջանակներում մենք բավականին բովանդակալից քննարկեցինք մեր համագործակցության հարցերը»,- նշեց Փաշինյանը: