Եթե որևէ ակումբ ցանկանում է ձեռք բերել Կուլիբալիին, պետք է վճարի պայմանագրում նշված ամբողջ հրաժարագինը. Գատուզո

Եթե որևէ ակումբ ցանկանում է ձեռք բերել Կուլիբալիին,  պետք է վճարի պայմանագրում նշված ամբողջ հրաժարագինը. Գատուզո

Կուլիբալին «Նապոլիի» առանցքային ֆուտբոլիստներից մեկն է: Եթե որևէ ակումբ ցանկանում է ձեռք բերել նրան, ապա պետք է վճարի պայմանագրում նշված ամբողջ հրաժարագինը: Միայն այդ դեպքում Կուլիբալին կլքի «Նապոլին»։ Այս մասին հայտարարել է Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն, անդրադառնալով հարցին, թե որ դեպքում Կուլիբալին կլքի իր գլխավորած ակումբը։

Հիշեցնենք, որ Կուլիբալիի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթին»: Իտալական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի համար պահանջում է 70 միլիոն եվրո, անգլիական թիմն առաջարկում է մինչեւ 65 միլիոն եվրո։