Մահացել է մոլորակի ամենատարեց մարդը

Մահացել է մոլորակի ամենատարեց մարդը

115 տարեկանում մահացել է Վենեսուելայի բնակիչ, աշխարհի ամենատարեց տղամարդը՝ Խուան Վիսենտե Պերես Մորան։ Այս մասին հայտնում է El Nacional թերթը։

Պերես Մորան ծնվել է 1909 թվականի մայիսի 27-ին Վենեսուելայի Էլ- Կոբրե քաղաքում, նա եղել է ընտանիքի տասը երեխաներից՝ իններորդը։ Ինքը Մորան 11 երեխա ունի։

Պարբերականի տվյալներով՝ տարեց վենեսուելցին ապրում էր Սան-Խոսե դե-Բոլիվարի ֆերմայում։ Հրատարակությունը նշել է, որ տղամարդը մահացել է շնչառական բարդությունների պատճառով։ Նա մահացել է իր 115-ամյակից օրեր առաջ։

2022 թվականի փետրվարի սկզբին Մորան ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենատարեց տղամարդ։ Այդ ժամանակ նա 112 տարեկան 253 օրական էր և շրջանցեց իսպանացի Սատուրնինո դե լա Ֆուենտե Գարսիային, ով մահացավ 112 տարեկանում։ 

Մորան իր երկարակեցությունը բացատրում էր մշտական ​​աշխատանքի, պատշաճ հանգստի, վաղ քնելու և ամենօրյա մեկ բաժակ կոնյակի խմելու հետ։ 

Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեկնաբանել է Մորայի մահը։ Նա իր ցավակցություններն է փոխանցել մոլորակի ամենատարեց բնակչի ընտանիքին և Էլ-Կոբրե քաղաքի բնակիչներին, որտեղ ծնվել է Մորան։