Ալիեւին զեկուցել են, որ Բերձորն անցել է ադրբեջանական հսկողության ներքո 

Ալիեւին զեկուցել են, որ Բերձորն անցել է ադրբեջանական հսկողության ներքո 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին զեկուցել են, որ օգոստոսի 26-ին ադրբեջանական զորքերը վերահսկողություն են հաստատել Բերձոր քաղաքում, ինչպես նաեւ Աղավնո եւ Սուս գյուղերում։ Այս մասին հայտարարել է բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Քյանան Սեիդովը։

Հայտարարության մեջ ասվում է, որ Բերձորում բարձրացվել է Ադրբեջանի պետական դրոշը։

Նշենք, որ Արցախի Ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։