Նիկոլին լուրջ չեն ընդունել Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Իրանում ու արաբական աշխարհում․ Արթուր Վանեցյան

Նիկոլին  լուրջ չեն ընդունել Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Իրանում ու արաբական աշխարհում․ Արթուր Վանեցյան

Նիկո՛լ ,դու այլևս իշխանություն չունես: Հենց այլընտրանքից զուրկ որոշումների պատճառով Հայաստանն այսօր ջլատված է: Մենք այսօր չունենք աշխարհում վստահություն վայելող իշխանություն, քանի որ սեփական պետությունը կապիտուլյացիայի հասցրած իշխանությունը չի կարող հարգանքի արժանանալ այլ պետություններում: Մեր խնդիրն է վերականգնել պետության ներքին դիմադրողականությունը: Պատերազմում տարած մեր պարտության հիմնական պատճառներից մեկը Ռուսաստանի հետ հարաբերությունների խայտառակ վիճակն է՝ չնայած որ Նիկոլ Փաշինյանն, առանց բացառության, փչացրել է Հայաստանի հարաբերությունները բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ: Այս մասին րոպեներ առաջ Ազատության հարապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ  Արթուր Վանեցյանը։

«Նրան լուրջ չեն ընդունել Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Իրանում ու արաբական աշխարհում: Փաշինյանը վարել է Հայաստանն արտաքին աշխարհից մեկուսացնեու քաղաքականություն, ինչի արդյունքում միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածվել ենք օբյեկտի: ՀՀ ղեկավարը չի համարձակվում պատասխանել Ալիևին և Էրդողանին, այն դեպքում, երբ նրանք խոսում են Հայաստանի տարածքով կառուցվող ճանապարհի մասին»,  նկատեց Վանեցյանը՝ պնդելով, թե իրենք կարող են  ձևավորել այնպիսի իշխանություն, որը կկայացնի ոչ թե պարտադրած, այլ այլընտրանքների վրա հիմնված որոշումներ։