Նախկին գլխավոր ճարտարապետը ողջունում է ներկաների քայլերը

Նախկին գլխավոր ճարտարապետը ողջունում է ներկաների քայլերը

Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին հանրային խնդիրները չեն հետաքրքրում, առավել եւս՝ քաղաքաշինական։ Այդուհանդերձ, շտապում է պատասխանել՝ առանց հարցը լսելու․ «Այն, ինչ կատարվում է, լավ է կատարվում, ես համաձայն եմ, ողջունում եմ»։ 2019-ին քաղաքապետարանը 3 հազարից ավելի շինթույլտվություն է տվել Երեւան քաղաքում, դա լա՞վ է, թե՞ վատ։ «Ինչո՞ւ լավ չի, շատ լավ է»։ Բայց քաղաքում ազատ տեղ կա՞։ «Մեր քաղաքը պետք է միշտ վերակառուցվի, իսկ տեղ կգտնվի։ Մեր քաղաքն էլ միշտ զարգացման պրոցեսում է, ինչպես եւ բոլոր քաղաքները»,- ասաց Բարսեղյանն ու անջատեց հեռախոսը։