«Գարուն» գործակալությունը ներկայացրել է պարզաբանում «Այո՛» լոգոյի վերաբերյալ

«Գարուն» գործակալությունը ներկայացրել է պարզաբանում «Այո՛» լոգոյի վերաբերյալ

«Գարուն» գործակալությունը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է ներկայացրել «ԱՅՈ»-ի լոգոյի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Հարգելի հայրենակիցներ, ստորև պարզաբանում եմ ստեղծված իրավիճակը։

Հանդիսանալով մարքեթինգային կազմակերպություն, և ծանոթ լինելով հեղինակային իրավունքի խախտման մասին օրենքներին, ինչպես նաև տիրապետելով դիզայնի, առաջխաղացման և գովազդի բոլոր մանրամասներին, պաշտոնապես հայտարարում ենք, որ մենք, իհարկե, տեղյակ ենք եղել պաստառի գոյությանը։

Պարզաբանում ենք, որ 1991 թվականի «Երեկոյան Երևան» թերթում տեղ գտած նկարազարդման/poster գաղափարը հանդիսացել է ոգեշնչման աղբյուր։

Այն իր մեջ ամփոփում է շղթաներից ազատման կոչի, և, իհարկե, «Այո՛»-ի ոգին։

«Գարուն» – ը տեղին է համարել օգտագործել պաստառի տառատեսակը, և մշակելով այն, վերածել է «Այո՛» արշավի լոգոտիպի։ Նշեմ, որ ՀՀ օրենսդրությունը հստակ տարբերակում է պաստառի և լոգոտիպի սահմանումը, ինչպես նաև հեղինակային իրավունքի խախտման կարգը։ «Գարուն» – ը որևէ մեկի հեղինակային իրավունքը չի՛ խախտել։
Հարգելով Նորայր Ենգիբարյանի, Ցոլակ Կանթեղ Ղարիբյանի, Ստեփան Նորոյանի աշխատանքը՝ մենք միանում ենք «Այո՛» շտաբի որոշմանը։

«Գարուն» գործակալության ստեղծած և մշակած լոգոտիպը կշարունակի մնալ «Այո՛» արշավի խորհրդանիշը, և մեր գաղափարը կծառայի իր նպատակին։

Շնորհակալ ենք բոլորին՝ արտահայտած հետաքրքրության, կարծիքների և սատարման համար»։