«Ֆեյսբուքն» իր սեփական թվային արժույթը կթողարկի

«Ֆեյսբուքն» իր սեփական թվային արժույթը կթողարկի

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը մտադիր է իր սեփական թվային արժույթը թողարկել, որը կկոչվի GlobalCoin։ Թվային արժույթն արդեն շրջանառության մեջ կլինի հաջորդ տարի։ Այն հասանելի կլինի 12 պետություններում։ Այս տարվա վերջին, սակայն կսկսվեն GlobalCoin-ի փորձարկումները։ Այս մասին հայտնում է 3Dnews-ը։

Ակնկալվում է, որ ավելի մանրամասն տեղեկատվություն սոցկայքն իր թվային արժույթի մասին կհրապարակի արդեն այս տարվա ամռանը։ Ներկայումս խորհրդակցություններ են ընթանում ԱՄՆ Ֆինանսների նախարարության եւ Անգլիայի բանկի հետ, քննարկվում են դրամական փոխանցում կատարող համակարգերի հետ համագործակցության տարբերակները, ներառյալ նաեւ՝ Western Union-ը։ Դա նշանակում է, որ հնարավոր կլինի դրամական փոխանցումներ կատարել նաեւ ակնթարթային ռեժիմով, առանց բանկային հաշվի առկայության։