Հերիք չի՞ ձեռք առնեք ժողովրդին

Հերիք չի՞ ձեռք առնեք ժողովրդին

Պատերազմի վտանգի մեջ գտնվող և օկուպացված տարածքներով երկրի կառավարիչն ասում է․ «...հեծանիվ եմ քշում, որ դուք էլ  քշեք»:

Այսինքն, որ երկիրը նման կառավարիչ չունենար՝ խեղճ ժողովուրդը հեծանիվ քշել չէր իմանալու՞, թե հեծանիվով դասի կամ գործի գնալը չէր ֆայմելու:

Հերիք չի՞ ձեռք առնեք ժողովրդին:

Բա, որ մարդկանց հեծանիվ քշելն ուզում եք սովորեցնել, սովորեցրեք նաև պադավատներով փափուկ երթևեկելը, պետական առանձնատներում ապրելը, ախռանա պահելը, վարչապետի ինքնաթիռով թռչելը, արտասահմանյան գործուղումների գնալը և այլն:

Նոր Նորքի ցանկացած բնակիչ, եթե կարողանա մեկ անգամ հեծանիվով գա ԵՊՀ դասի ու հետ գնա տուն՝ տեղում կդառնա հեծանվավազքի աշխարհի բազմակի չեմպիոն (եթե կենդանի մնա իհարկե):

Ամոթ է, ԱԺ ամբիոնը դարձրել եք անլրջության աղբյուր...։

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից