«Յուվեն» ու «Ռեալը» դուրս մնացին ՉԼ-ից

«Յուվեն» ու «Ռեալը» դուրս մնացին ՉԼ-ից

Չեմպիոնների լիգայի 1/8 կիսաեզրափակչի պատասխան հանդիպումների  շրջանակում Մանչեսթերում Գվարդիոլայի գլխավորած «Սիթին» կարողացավ  Մադրիդի «Ռեալի» նկատմամբ 2-1 հաշվով առավելության հասնել, այսպիսով՝ դուրս  թողնելով արքայական ակումբին հետագա պայքարից, քանի որ Իսպանիայում կրկին «Սիթին էր» հաջողության հասել։

Թուրինում Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» իր հերթին մրցեց ֆրանսիական «Լիոնի» հետ եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով, սակայն բաց թողած գոլի հետեւանքով դուրս մնաց պայքարից։ Ֆրանսիայում թուրինցիները պարտվել էին նվազագույն 1-0 հաշվով։