Մանվել Գրիգորյանը տեղյակ չի եղել` ինչպես է հայտնաբերվածը հայտնվել իր առանձնատանը. պաշտպան․ տեսանյութ
Գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու եւ պաշպտական կողմի նրան գրավով ազատ արձակելու միջնորդության որոշումները կհրապարակվեն վաղը, ժամը 14:00-ին։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արսեն Մկրտչյանը։
Նա նշեց, թեպետ նրա գույքի եւ հաշիվների վրա արգելք է դրված, սակայն ընկերները պատրաստ են վճարել պահանջվող գումարը։ «Հրապարակի» հարցին, թե դատարանում ելույթով հանդես եկե՞լ է Գրիգորյանը, պաշտպանը նշեց, որ, այո, ասել է` իրեն մեղավոր չի ճանաչում։ Անդրադառնալով Արմավիրի մարզի իր տարածքի նվիրաբերմանը` Մկրտչյանն ասաց. «Գույք նվիրելը Մանվել Գրիգորյանի մեծ սիրտն է, որ նա հայրենիքին ավելի շատ տվել է, քան ստացել»։
Խոսելով նաեւ Գրիգորյանի տարածքից ամիսներ առաջ հայտնաբերված զինվոների համար նախատեսված սնունդին, այլ պարագաներին, զենքերին եւ մեքենաներին, պաշտպանը հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանը դրանց մասին տեղյակ չի եղել եւ տեղյակ չի։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Աննա Պապիկյան
Կարծիքներ