Որքան է ծախսվելու Գյումրու գլխավոր տոնածառի համար

Որքան է ծախսվելու Գյումրու գլխավոր տոնածառի համար

Արդեն երկար տարիներ են, ինչ Հանրապետության երկրորդ քաղաքում գլխավոր տոնածառի տեղադրման համար առանձնակի խոշոր ծախս չի արվում։ Այս տարի էլ տեղադրվելու է հին եղևնին, միայն որոշ դեկորներ են թարմացվելու։ Նախօրեին Գյումրու ավագանին արտահերթ նիստով որոշում կայացրեց  Ամանորյա միջոցառումների կազմակերպման համար համայնքային բյուջեից տրամադրել 12 միլիոն 100 հազար դրամ, որից 4 մլն-ը նվերների համար է։

Քաղաքի զարդարման համար հատկացվում է 6 միլիոն 300 հազար դրամ, հյուրասիրության ծախսերը բավականին կրճատվել են՝  600 հազար դրամ, նաև ձմեռ պապի ծառայություն՝ 250 հազար դրամ:

«Ձմեռ պապը պիտի մեր երեխեքին ուրախացնի, շնորհավորի։ Իսկ հրապարակի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքների հետ կապված ծախսերը կազմում են 7 միլիոն 250 հազար դրամ։ Ընդհանուր Ամանորին կծախսենք 12 միլիոն 100 հազար դրամ»,-ասաց Գյումրու համայնքապետի ֆինանասկան գծով խորհրդական Լենա Ջիլավյանը։ 

Նշենք, որ ավագանու անդամներից ոմանց կարծիքով Գյումրու նման զբոսաշրջային քաղաքի համար 12 մլն-ը Ամանորի համար չափազանց քիչ է։ Զբոսաշրջիկներին գրավելու, քաղաքն էլ ավելի գայթակղիչ դարձնելու համարը ծախսը պետք է գոնե կրկնապատկվեր, մինչդեռ գնալով նվազում է