Հայտնի ֆուտբոլիստն ավարտում է իր մարզական կարիերան

«Ռեալի» կազմում հինգ անգամ Չեմպիոնների Լիգայի հաղթող դարձած, պաշտպան Մարսելոն հայտարարել է, որ ավարտում է իր մարզական կարիերան։ Այս մասին նա գրել է իր ինստագրամյան էջում։ «Ֆուտբոլի հանդեպ սերն իմ մեջ արթնացավ պապիկիս շնորհիվ։ Նա ուզում էր, որ ես դառնամ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եւ ամեն բան արեց, որ դա այդպես էլ լինի,- գրել է Մարսելոն։- Իմ ճամփորդությունը ֆուտբոլում, որպես մարզիկի, մոտեցավ իր ավարտին։
Բոլորին հայտնում եմ երախտագիտությունս»։ Մարսելոն, հիշեցնենք, որ 36 տարեկան է։ «Ռեալի» կազմում հանդես է եկել 2007-22 թթ։ «Ռեալի» կազմում մասնակցել է 546 հանդիպման, խփել 38 գոլ եւ կատարել 103 գոլային փոխանցում։ Վերջին տարիներին հանդես է եկել հունական «Օլիմպիկոսում» եւ բրազիլական «Ֆլումինենսեում»։
Նարեկ
Կարծիքներ