Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատությամբ է արձագանքել Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրման փաստին, որը տեղի է ունեցել ՀՅԴ-ի կողմից կազմակերպված ջահերով երթի ժամանակ։ Նրա խոսնակ Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ՝ երկրի ղեկավարը այդ արարքը համարում է անպատասխանատու և անընդունելի։
Բաղդասարյանը նշել է, որ ցանկացած միջազգայնորեն ճանաչված պետության, առավել ևս հարևան երկրների պետական խորհրդանիշների նկատմամբ նման վերաբերմունքը չի կարող արդարացվել և ընկալվում է որպես սադրիչ և լարվածություն հրահրող քայլ։
Կարծիքներ