AzTV-ի աշխատակիցը կորոնավիրուսից մահացել է անօգնական վիճակում

AzTV-ի աշխատակիցը կորոնավիրուսից մահացել է անօգնական վիճակում

 Ադրբեջանի պետական հեռուստատեսության հասարակական-քաղաքական հաղորդումների ռեժիսոր Սամիր Նաջաֆզադեն մահվանից մի քանի օր առաջ տեսաուղերձ է հղել հարազատներին եւ պատմել, որ գտնվում է անօգնական վիճակում: «Այստեղ սանհանգույց չկա, հնարավոր չէ անգամ լվացվել, ես շնչահեղձվում եմ»,- պատմել է Նաջաֆզադեն:

Ընդ որում, ինչպես haqqin.az-ն է գրում, տեսագրությունը դիտելիս լսել էին այլ հիվանդների անօգնական աղաղակներ: Նաջաֆզադեն հոսպիտալացված էր Բաքվի թիվ 1 (նախկինում՝ Ադր.ԽՍՀ առողջապահության առաջին նախարար Սեմաշկոյի անվան) կլինիկական հիվանդանոցում: