Ձեր «սուպերլեգիտիմությունը» մեր երկրի ու ժողովրդի համար չար կատակ չդարձնեք

Ձեր «սուպերլեգիտիմությունը» մեր երկրի ու ժողովրդի համար չար կատակ չդարձնեք

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սա պարզապես գրեմ ու անցնեմ առաջ, որ հետո չասեք, որ չեմ զգուշացրել:

Վարչապետ և ԱԳ նախարար, հանկարծ չքննարկեք 5 շրջանների վերադարձը, առանց Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման և անվտանգության հստակ և երաշխավորված միջոցառումների: Ոչ մի դեպքում:
Ձեր «սուպերլեգիտիմությունը» մեր երկրի ու ժողովրդի համար չար կատակ չդարձնեք:

Ժողովուրդը և մենք չենք ներելու, չենք ընդունելու և ընդվզելու ենք»: