Վախճանվել է ակնաբույժ-վիրաբույժ Լարիսա Սիրունյանը

Վախճանվել է ակնաբույժ-վիրաբույժ Լարիսա Սիրունյանը

 Երեւանի 3-րդ, այնուհետեւ 8-րդ հիվանդանոցները երկար տարիներ` գրեթե երեք տասնամյակ ղեկավարել է Հայաստանի ամենահայտնի բժիշկներից մեկը` սրտաբան Ալեքսանդր Սիրունյանը:

Պրն. Սիրունյանի կինը` տիկ. Լարիսա Մոսեսովա-Սիրունյանը նույնպես բժիշկ էր, ակնաբույժ-վիրաբույժ, ով ամուսնու արտերկրյա գործողումների ժամանակ (իսկ պրն. Սիրունյանը խորհրդային տարիներին երկար արտերկրում էր աշխատել, անգամ աֆրիկյան մայրցամաքի ամենահայտնի բռնապետերից մեկի` Ահմեդ Սեկի Տուրայի բժիշկն էր եղել) ուղեկցել էր ամուսուն եւ ինքն էլ աշխատել որպես բժիշկ:

Միայն Թունիսում երեք տարում Լարիսա Երվանդովնան միայնակ, այն էլ 1970-ականների վիրաբուժական սարքավորումներով 900-ից ավելի կատարակտի վիրահատություն էր կատարել: Սակայն բժիշկները, որքան էլ մարդկային կյանքեր փրկեն, իրենք էլ են մահկանացու։

Այսօր ցավով տեղեկացանք, որ օրերս` ամուսնու մահից մեկ տարի անց վախճանվել է նաեւ տիկ. Սիրունյանը: Տիկ. Սիրունյանը Ռուս ուղղափառ եկեղեցու զավակ է, եւ իր հոգեհանգիստը ու հուղարկավորությունը կատարվելու են նոյեմբերի 27-ին Քանաքեռի ռուս ուղղափառ Սուրբ Աստվածածին եկեղեցուց (Զաքարիա Սարկավագի փողոց 68): Մեր ցավակցությունն ենք հայտում Սիրունյանների ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, նրանց ձեռքով առողջացած հիվանդներին:

ՀԳ Լարիսա Մոսեսովա-Սիրունյանը Ստեփան Դեմիրճյանի կնոջ՝ Տամարայի մայրն է։