Նովակ Ջոկովիչը հանդես կգա Ամերիկայի բաց առաջնությանը

Նովակ Ջոկովիչը հանդես կգա Ամերիկայի բաց առաջնությանը

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ հանդես կգա Նյու Յորքում կայանալիք «Մաստերսում» եւ Ամերիկայի բաց առաջնությանը։ Այս մասին հայտնում է nevasport.ru-ն։ Հիշեցնենք, որ «Մաստերսը» կայանալու էր Ցինցինատիում օգոստոսի 22-ին, սակայն կորոնավիրուսային համավարակով պայմանավորված հետաձգվել է։ Ջոկովիչը հայտարարել է, որ իր համար երկու մրցաշարերին հանդես գալու որոշումը հեշտ չի եղել, սակայն երկու առաջնություններին հանգես գալու հեռանկարը ներշնչել է իրեն։