Ֆրանսիայում 250 հազար լիտր կոնյակ է այրվել

Ֆրանսիայում 250 հազար լիտր կոնյակ է այրվել

Ֆրանսիայում միաժամանակյա հրդեհի հետեւանքով այրվել-ոչնչացել է 250 հազար լիտր կոնյակ։

Հրդերը տեղի է ունեցել Շարանտի դեպարտամենտում, որը նաեւ հայտնի է Նոր Աքվիտանիա անունով եւ գտնվում է Ֆրանսիայի արեւմուտքում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։ «Հրդեհը բռնկվել է արեւային տաքացուցիչներ ունեցող շինության տանիքին ապա արդեն տարածվել ողջ մառանով մեկ»,- տեղեկացրել է Շարանտի հրշեջ-փրկարարական ծառայության ղեկավար Դավիթ Բարդենը։

Հրդեհը բռնկվել է դեռ կեսօրին, սակայն հնարավոր է եղել հանգցնել միայն երեկոյան։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 70 հրշեջ։ Հնարավոր է եղել փրկել է մոտակայքում գտնվող գործարանը եւ 12 գյուղատնտեսական մեքենա։ BFM-ը տեղեկացնում է, որ Շարանտում կա մոտ 5 հազար գինու մառան, եւ ամեն տարի ռեգիոնը արտադրում է 55 միլիոն լիտր ալկոհոլային խմիչքներ։