ԱՊԼ- ում կորոնավիրուսի ևս մեկ դեպք է գրանցվել

ԱՊԼ- ում կորոնավիրուսի ևս մեկ դեպք է գրանցվել

Կորոնավիրուսով պայմանավորված տևական դադարից հետո ֆուտբոլի ազգային առաջատար առաջնությունները կրկին վերսկսել են։
Ինչպես հայտնում է աշխարհի լավագույն առաջնություններից մեկի՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ԱՊԼ ֆուտբոլիստները, ակումբների աշխատակիցները կրկին թեստավորվել են։
Թեստավորման արդեն 11-րդ շրջանը կայացել է հունիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում։ Այս ընթացքում թեստավորվել է 2250 մարդ, որոնց թվում են ֆուտբոլիստներ և ակումբի աշխատակիցներ։

Այս թեստավորման ընթացքում կորոնավիրուսի ընդամենը 1 նոր դեպք է արձանագրվել, սակայն կայքը չի նշում, թե խոսքն ում մասին է։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 14 հազար մարդ։ Արձանագրվել է 19 դեպք։