Մենք  չենք կարող Կարաբինայի անունով փողոց անվանակոչելու նախագիծ բերել․ «Լույսի» անդամն՝ իմքայլականին

Մենք  չենք կարող Կարաբինայի անունով փողոց անվանակոչելու նախագիծ բերել․ «Լույսի» անդամն՝ իմքայլականին

Երեւանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանի բերած նախագիծը 3 փողոց (Մ.Խորենացու, Գ.Լուսավորիչ փողոց, Մաշտոցի պողոտա) անվանափոխել՝ ավելացնելով «Սուրբ» մասնիկը բուռն քննարկումների առիթ դարձավ։ 

«Լույս»-ի Անի Խաչատրյանը, դիմելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հասմիկ Խաչունցին, ով Թ. Վարդանյանին հարց ուղղելու ժամանակ նշել էր, թե ոչ թե՝ ընտրվել, այլ՝ դարձել են ավագանի, արձագանքեց. «Տիկին Խաչունց, գուցե Դուք դառել եք ավագանի, բայց մենք ընտրվել ենք՝ որպես ավագանի»։

Նա նաեւ նշեց․ «Հասկանում եմ, որ նախագծի քննարկման ժամանակ «սուրբ» բառը ցավեցնում է շատերին, բայց մենք  չենք կարող, օրինակ՝ Կարաբինայի անունով փողոց անվանակոչելու նախագիծ բերել ավագանի»։
Այնուհետեւ քաղաքապետ Հայկ Մարությանը միջամտեց՝ կոռեկտության կոչեր անելով. «Սա, ի վերջո, ավագանի է»: