ԱՄՆ նախագահի թեկնածուների ցանկը համալրվեց եւս մեկով

ԱՄՆ նախագահի թեկնածուների ցանկը համալրվեց եւս մեկով

ԱՄՆ Նյու-Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել ԱՄՆ 2020 թվականին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում՝ Դեմոկրատական կուսակցությունից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Նա մասնակցելու է պրայմերիզին Ալաբամա նահանգում, 2020 թվականի մարտի 3-ին; Նշենք, որ ամերիկյան մամուլում վերջին շրջանում մշտապես քննարկվում էր այն թեման, որ Բլումբերգին անհանգստացնում էր այն, որ ներկայիս թեկնածուները չեն կարողանա խանգարել գործող նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրությանը։